Պատմություն

Հայաստանը  7-րդ դարում:

Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Հայոց իշխան, սպարապետ՝ 628-ից, մարզպան՝ 634-ից: 

Ծննդյան թիվն անհայտ է: 
Մահ. մոտ 654թ., Դամասկոս, թաղված է Աղթամարում: 

Սասանյան պետության քայքայումից (637) հետո Հայաստանը հռչակել է անկախ, իսկ 639-ին վերամիավորել նաև Բյուզանդիային ենթակա հայկական գավառները: 
Բյուզանդիան 640/641-ին ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի տիտղոսներ ու նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ: 
ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆին ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել Հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել արաբ նվաճողներին: 
Դժգոհելով ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆու ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական Կոստաս կայսրը 646-ին Հայոց իշխան է ճանաչել ոմն Թովմայի, որը Կոտայքում դավադրաբար կալանավորել է ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆուն և ուղարկել Կ. Պոլիս: 
Կայսրը, երկյուղելով հայերի դժգոհությունից, ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆուն կրկին հաստատել է իր պաշտոնին և փորձել քաղկեդոնական դավանանք պարտադրել հայերին: 

Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:


Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիանստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Оставьте комментарий