Архив за месяц: Октябрь 2019

Տնային աշխատանք
Կարդա Մ. Գալշոյանի ,, Ձայն ամենայն հայոց,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ինչո՞ւ էր Կոմիտասը ցանկանում Հայաստանի տարբեր գավառներից երգող մանուկներ ունենալ իր երգչախմբում:

Կոմիտասը շրջում էր քաղաքներով ու գյուղերով ու հավաքում էր ազգային երգ ու երաժշտություն ու հավանաբար դրա համարել ուզումեր ամեն գավառից աշակերտ ունենար որ իրենց հետ բերեին իրենց գավառի մշակույթը:

Ի՞նչ գիտես Կոմիտասի մանկական երգչախմբի մասին:

Կոմիտասի մասին բոլոր պատմվածքների ընթերցումից հետո փորձիր բնութագրել
Կոմիտաս-մարդուն,-

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Կոմիտաս _  երաժշտություն

 

1.Որքան ժամանակում սահնակը,շարժումն սկսելով դադարի վիճակից ,կանցնի 72մ ճանապարհ,եթե շարժվում է հաստատուն`4մ/վ:

4 : 72 = 18

18 վ

 

2.Ավտոնեքենան դուրս գալով կանգառից,10վ-ում անցնւմ է 400մ ճանապարհ:Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը  և մեքենայի վերջնական արագությունը:

400 : 10 = 40 մ/վ

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումէ վակուումում, միայն Երկրի ձգողությսն ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

 

4.Որ շարժումն են      անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

 

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

6.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով  հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտտույտ:

 

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:

Պտտման հաճախականություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:

Նրա միավորն է n:

 

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը

Թեման .Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:
Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր
1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Հավասարաչափ շարժումը, որի դեպքում մարմնի շարժման հետագիծը շրջանագիծ է կոչվում է շրջանագծային։
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման
դեպքում:բերել օրինակներ
6.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն կաչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ մարմինը կատարում է մեկ պտտույտ։
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն էնրա միավորը:

n = N/t
6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող
բանաձևը:

T = t/N
8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի
արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը
կամ պտտման հաճախությունը:

  1. Հարցականդերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:

Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը (ինչպիսի՞ն) խափուսիկ է:
Քաղաքում պտտվող լուրերը (ինչպիսի՞ն) ճիշտ էին:
Եվրասիա մայրցամաքը (ո՞րն)ամենամեծն  է:       ՛
Խորհրդավոր այցելուները (քանի՞սն) երեսոինչորսնն են:
Այդ մրցույթի մասնակիցները (քանի՞սն) են:
Մեր դպրոցը շրջանում (ո՞րերորդն) հինգերորդն է:
Մեր արձակուրդը (ի՞նչ է անում) սկսվում է:
Աշունը (ի՞նչ է արել) գունազարդել է դաշտերը, այգիներն ու անտառները:

  1. Նախադասություններկազմի՛ր` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները վերագրելով:

Ա. Կղզի, անտառապահ, այգի, թանաք, թռչուն:
Բ. Միակ, խիստ, երրորդ, չորս, մյուս, ամբողջ, չորանալ, հեռանալ:

Չորս այգի, չորս թռչուն, չորս անատառապահ, չորս կղզի, միակ թռչունը, միակ կղզին, երորրդ այգինն է, ամբողջ ռչունները, չորացած թանակ, չորացած այգի,

 

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

 

Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական

ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական

ռեսուրսներ:Ռուսաստանը ունի շատ  բերի հողեր, անտառածածկ է: Հարուստ է ջրային ռեսուրսներով, այդ թվում և խոշոր ջրառատ գետերով: Ռուսաստանում մեծ է սև ու գունավոր մետաղների, ածխի, ոսկու, նավթի, բնական գազի և ալմաստի պաշարները:

2.Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների հետ, որոնցից ցամաքով սահմանակցում է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի,

Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի,

Ուկրաինայի, Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի,Ղազախստանի, Չինաստանի,

Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով`   Սև ծով և կասպիծ ծով

1. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ-Մատի չափով
կիսագունդ-գնդի կեսը
անհարթ-ոչ հարթ
անտեսանելի-առանց տեսանելի
ինքնաշարժ-ինքնաշրջան
սկզբնական-սկզբի համար
արեմտաեվրոպական-արևմտյանեվրոպաի բնորոշ
աստղադիտարան-
համաշխարհային,
հավասարաչափ:

  1. Ընդգծվածբառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով կամ բառակապակցություններով: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Անհիշելի ժամանակներից ի վեր Ընդերկրյա աշխարհը մարմնավորել է բնության մութ ուժերը: Հին մարդիկ ստորերկրյա աշխարհում են տեղվատեղ բոլոր մութ  ոգիներին: Ստորերկրյա աշխարհը մարդուն սպառնում է համընդհանուր աղետներով, որոնց առջև մարդիկ իրենց անզոր ու չնչին են զգում: Ստորերկրյա տարերքը ցնցում է մեր ունեցած ամենիցմոտ ու ամենիցհուսալի բանը` հողը:
Ստորերկրյա  աշխարհն այսօր էլ պինդ պահում է իր մութ գաղտնիքներից շատերը, զարմանք պատճառում իր ուժերով ու ահաբեկում հրաշքներով:

Կարդա՛

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներով: Երբեմն բաղադրյալ բառեր են կազմվում բառի տարբեր արմատներով կամ ձևերով (օրինակ` ուտելիք — կերակուր, մարդամոտ — մարդկություն): Արմատները հիմնականում առանձին գործածվում են` կազմելով պարզ բառերը: Բայց կան արմատներ, որոնք ժամանակակից հայերենում առանձին կիրառություն չունեն (օրինակ` զոր, խույս, խոս, հի և այլն):

Բառերի տեսակները
Բառերը խմբավորվում են ըստ այս կամ այն հատկանիշի` իմաստաբանական, բառակազմական, արտասանական, ձևաբանական և այլն:
Ըստ արտահայտած իմաստների` բառերը լինում են մենիմաստ և բազմիմաստ: Բազմիմաստ բառերի ուղղակի և փոխաբերական բոլոր իմաստները բխում են նրա հիմնական իմաստից:
Ըստ իմաստների կարելի է նաև այլ բառախմբեր առանձնացնել, օրինակ` հոմանիշներ և հականիշներ, ըստ ձևաիմաստային հատկանիշների` նույնանուններ և այլն:
Ըստ կազմության բառերը լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր:

  1. .Տրվածբառերըբաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):

Հարյուր իննսուներեք թվական, թե, դերանուն, անշուշտ, դանդաղ-ածական՝, վրա,-կապ թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:

  1. Տե՛ս,թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:

Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:
Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

1.Ստորև ներկայացվածներից ո՞ր պարզ նյութն է սովորական պայմաններում գտնվում հեղուկ  ագրեգատային վիճակում.
վոլֆրամ, կապար, սնդիկ
2.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ մտնում են.
ա) երկաթի մեկ ատոմ եւ քլորի երեք ատոմ,FeCI3

բ) ալումինի երկու ատոմ եւ թթվածնի երեք ատոմ

ALO2
գ) կալցիումի մեկ ատոմ, ածխածնի մեկ ատոմ եւ թթվածնի երեք ատոմ:

CACO2

3.Ո՞ր նյութերն են կոչվում պարզ եւ որո՞նք՝ բարդ նյութեր: Ստորեւ թվարկված նյութերից առան­ ձին­առանձին գրե՛ք պարզ եւ բարդ նյութերի անուն­ ները՝ թթվածին, ջուր, սնդիկ, պղնձի օքսիդ, երկաթ, ջրածին, երկաթի սուլֆիդ, սնդիկի օքսիդ:

 

Պարզ։ ջուր ,թթվածին, սնդիկ ,երկաթ

Բարդ։ պղինձ ,օկսիդ,սուլֆիդ։

4.Ստորև ներկայացված  ո՞ր շարքի քիմիական տարրերը միայն մետաղական պարզ նյութեր կարող են առաջացնել.
Նշի՛ր ճիշտ պատասխանը
  • H,Hg,Zn
  • Pb,Sn,Zn
  • Sn,Pb,Se
5.Ստորև գրված ո՞ր  զույգի նյութերն են մետաղական:
Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.
  • ինդիում և ռուբիդիում
  • յոդ և քլոր
  • ինդիում և յոդ                                                 

Պատմություն

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:/գրավոր/
  • Գյուլիստանի պայմանագիրը

 

Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

Արևմտյան Հայաստանի սահմանները ձգվում էին մինչև պատմական Փոքր Հայք՝ Անտիտավրոսի լեռներ, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, հյուսիսում՝ Պոնտական լեռներ։ Երկիրը վարչականորեն բաժանված էր 7 փաշայությունների կամ էյալեթների (նահանգ)

 

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:

Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում գլխավորապես ժամանակակից Ադրբեջանի, Արցախի ու մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև։

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

 

  • Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթի թագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Գյուլիստանի պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագիր