Архив за месяц: Ноябрь 2020

Ջրածնի փորձ

Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և այրումը։

Ջրածինը ստանալու ենք տեղակալման ռեակցիայով ակտիվ մետաղների ցինկի , մագնեզումի , ալյումինի և աղաթթվի փոխազդեցությամբ:
Տեղակալման ռեակցիա է կոչվում որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:Առաջանում է նոր պարզ նյութ և նոր բարդ նյութ:

Հայ-Ռուսական հարաբերությունները: ՀՀ անկումը:

Նոյեմբերի 23-29

Թեմա՝Հայ-Ռուսական հարաբերությունները: ՀՀ անկումը:

Դասագիրք ՝էջ 35-41/նաև այլ աղբյուրներ

  • Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Հարաբերությունները պապանելու որոշակի փորձեր կատարվեցին, սակայն այդպես էլ ոչինչ չստացվեց։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Ըստ իս հիմա հայ-ռուսական հարաբերությունները փոխվել են։ Ռուսաստանը Հայաստանին օգնում է, և խաղաղապահներ է կանգնեցրել Արցախում։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը հենց այնպես չի օգնում Հայաստանին և որևէ շահ է հետապնդում։ Ներկայիս իրավիճակը տեսնելով մտածում եմ, որ այս պատմությունը նորից է կրնկնվում և Ռուսաստանը նորից օգնում է Թուրքիային։

  • 1920թ թուրք- հայկական պատերազմը:ՀՀ անկումը:

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան ՝ առիթ համարելով Օլթիի ածխահանքերի գրավումը հայկական զորքերի կողմից, առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական և ռազմական գործողությունները։ Սեպտեմբերի 29-30-ին թշնամիները գրավեցին Սարիղամիշը և Մենդենեկը։ Պատերազմը անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Թուրքական 50-հազարանոց զորքը գերազանցում էր հայկական զորքին, որի ընդհանուր թվաքանակը հասնում էր 40 հազարի։ Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց ՝ երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Երկրում մտցվեց ռազմական դրություն, դասալքության համար սահմանվեց մահապատիժ, հայտարարվեց 20-35 տարեկան տղամարդկանց զորահավաք, արտակարգ լիազորություններով ճակատ մեկնեցին շատ նախարարներ և պատգամավորներ։ Կառավարությունը դիմեց նաև դիվանագիտական քայլերի ՝ դրսից օգնություն ու աջակցություն ստանալու համար։ Դաշնակից երկրները ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, ԱՄՆ-ն հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին ՝ թողնելով նրան միայնակ։ Միակ շոշափելի օգնությունը ստացվել էր Մեծ Բրիտանիայից ՝ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի չափով զենք, զինամթերք և այլն։ Պատերազմի ամբողջ ընթացքում խորհրդային կառավարությունը ոչ մի անգամ հանդես չեկավ հայտարարությամբ, որ կողմերը վերջ տան պատերազմին և նստեն բանակցությունների սեղանի շուրջը։ 1920թ. հոկտեմբերի 30-ին առանց լուրջ դիմադրության ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ։ Կարսի անկումը որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց, նոյեմբերի 7-ին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ ընդունելի հաշտություն կնքելու նպատակով նոյեմբերի 18-ին կողմերի միջև զինադադար կայացվեց, դադարեցվեցին ռազմական գործողությունները, այսինքն հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։ Կարսի անկման և թուրք-հայկական պատերազմում Հայաստանի պարտության պատճառներից հիմնականն այն էր, որ բանակը չցուցաբերեց անհրաժեշտ կամք և օգնություն։ Իր բարձրության վրա չգտնվեց բանակի հրամանատարությունը, մասնավորապես գեներալներ ՝ Մ.Սիլիկյանը, Ա.Հովսեփյանը, Դ.Բեկ-Փիրումյանը և ուրիշներ։ Մեղքի իր բաժինն ուներ նաև անձամբ զինվորական նախարար Ռ.Տեր-Մինասյանը։ Թուրք-հայկական ճակատում հայկական բանակի պարտության պատճառների թվին պետք է դասել նաև այն, որ հայկԿան զինուժի մի մասը ստիպված էր գամված մնալ Ղազախի, Բասարգեչարի, Շարուր-Դարագյազի և այլ շրջաններում ՝ պաշտպանելու սահմանները բոլշևիկների հաճախացող հարձակումներից։

  • Փորձե՛ք գնահատել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: 1920թ թուրք հայկական պատերազմը համեմտե՛ք ներկայիս Արցախյան պատերազմի և դրա արդյունքների հետ:/գրավոր/

Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ 1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ.Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, կազմվեց Սիմոն Վրացյանի կոալիցիոն կառավարությունը էսէռների մասնակցությամբ, որն էլ նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում հաշտության բանակցություններ սկսեց թուրքերի հետ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ.Խատիսյանը, իսկ թուրքականը ՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Հայկական պատվիրակությունը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին դեկտեմբերի 1-ին հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները։ 1920թ. դեկտեմբերի 2-3-ը Ալ.Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Պայմանագրին համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը իրավական ուժ չի ունեցել, որովհետև չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարանների կողմից։

20. Распределите слова из списка по родам: журнал, бабушка. дерево, дом. друг, яйцо, лампа, чайник, кресло, стол, дедушка, семья, школа, врач, журналист, студентка, вход, машина, компьютер, фото, карта, город, кино, море, рыба, собака, пальто, юбка, шкаф, стул, щенок, кухня. Подчеркните окончания.

мужской род(мой, он)женский род(моя, она)средний род(моё, оно)
      Журнал
Дом
Друг
Чайник
Стол
Дедушка
Врач
Журналист
вход
Компьютер
Город
              Бабушка
Лампа
семья
Школа
Студентка
Машина
Карта
          Дерево
Яйцо
Кресло
фото
Кино

           26. Отметьте правильный вариант:

….. университет. 1) мой                            2) моя                           3) моё….собака.  1) моё                  2) моя                 3) мой
….море.   1) чей                2) чья                3) чьё….станция.  1) твой                       2) твоя                       3) твоё
….. виза. 1) наш                 2) наша                 3) наше….компьютер.  1) ваше                         2) ваша                        3) ваш
….радио.  1) ваш                2) ваше                3) ваша….город.  1) наш                 2) наша                  3) наше
….щенок.  1) ваш                2) ваше                3) ваша….кухня.  1) наш                 2) наша                  3) наше
….. компьютер. 1) мой                            2) моя                           3) моё….кошка.  1) моё                  2) моя                 3) мой
….партнёр.   1) чей                2) чья                3) чьё….сестра.  1) твой                       2) твоя                       3) твоё
….. адрес. 1) наш                 2) наша                 3) наше….яблоко.  1) ваше                         2) ваша                        3) ваш
….окно.  1) ваш                2) ваше                3) ваша….район.  1) наш                 2) наша                  3) наше
….факс.  1) ваш                2) ваше                3) ваша…..аудитория  1) наш                 2) наша                  3) наше

Աշուն շարադրություն

Ընդարապես աշունը դա շատ գեղեցիկ եղանակ է և միշտ տրամադրություն է բարձրացնում։ Բայց այս տարի աշունը բոլորի համար այդքանել լավը չէր հադկապես հայաստանի և Արցախի համար։ Մենք բոլորս չենք կարող տեսնել հիանալի աշունը Արցախում Բայց մեկ մեկ նայելով աշնանային եղանակը զգումես թե ինչ կարող է լինել 2021 թվականին զգումես թե մյուս տարվա աշունը կարող է փոխել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Պատերազմ է հայտարարվել

Ես կարդացել եմ Վիլյամ Սարոյան «Պատերազմ է հայտարարվել» պատմըվացքը: Այս պատմըվացքը նրա մասնին էր որ մի փոքր տղա գնացել էր սափրիչատուն և բոլորին հայտնում էր որ պատերազմ է սկսել և այդեղի վարսավիրը Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը ու ասաց որ փոքր երեխան դուրս գա սափրիչատնից:

download

Կուզեի միքիչ պամեի թե ինչու Պրն. Տագալավիանը այդպես բարկացավ և դուրս վռնդեց փոքր երեխաին: Պրն. Տագալավիանը շատ էր վախեցել որ սկսվեց պատերազմը և բոլորին փորձում էր բացատրել որ -պատերազմ չկա նա փոքր երեխա է նա ինչ կարողե իմանալ պատերազմի մասին:

Ջրածին

Քիմիա—Ջրածին

Նախագծի բովանդակությունը

*1. Ջրածինը բնության մեջ։

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և արդյունաբերության մեջ ։

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։

*5. Ջրածնի կիրառումը ։

*Ընտանեկան  դպրոցի  հարցեր . 

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում  համար մեկ  տարրը  Տիեզերքում…

Ջրածինը համարվում է համար մեկ տարրը Տիեզերքում, որովհետև տիեզերքում կան անթիվ անհամար աստղեր, որոնց մեջ էլ կա մեծ քանակով ջրածին: Նաև աստղերի վրա ընթացող,ջրածնի ատոմների փոխանակումը մի այլ տարրի հելիումի,ուղեկցվում է հսկայական քանակով ջերմության և լույսի անջատումով:Առանց նշված փոխանակման կյանքն անհնար կլիներ Երկրի վրա:

2. Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ …

Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնային վառելիքը էկոլոգիապես անվտանգ է։ Այն այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր վառելանյութ է: Ապագայի վառելանյութը մատչելի ջրածինն է:

*Թեմատիկ  հարցեր  և վարժություններ . 

*1. Բնութագրեք  ջրածին     քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը.

բ) հարաբերական ատոմային զանգվածը.        

1.00794(7)=1

գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.

Ոչ մետաղ։

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է         

1 պարբերության, I խմբի, գլխավոր ենթախմբի տարր է

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը)

միջուկի լիցքը — -+1 պրոտոնների թիվը — -1 էլեկտրոնների թիվը — -1 էներգետիկ մակարդակի թիվը — -1

*2. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.

Վալենտականություն — 1

Օքսիդացման աստիճան — -+1, -1

*3. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը`M գ/ մոլ …

Ջրածնի մոլեկուլի բանաձև — H2

Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) — Mr(H2)=2*Ar(H)=2*1=2

Մոլային զանգվածը (M) — 2 գ/մոլ

*4. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

Օդից Ջրածինը 14,5 անգամ թեթև է, իսկ Ջրածինը թթվածնից թեթև է 16 անգամ։

*5.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

Zn+2HCl=H2+ZnCl2
2H2+O2=2H2O

*6. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

H2O, H2-11,1%

*7. Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….

Մեծ քանակով ջրածին է ծախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավֆթի մշակման համար,25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում,օքսիդներից մետաղների ստացման համար,բուսական յուղերից մարգարին ստանալու համար:

*Անհատական ֊հետազոտական աշխատանք`»Թթուներ«

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից։

*2. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են։

Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):

*3. Թվարկեք թթուների քիմիական հատկությունները…

Թթուների  որոշ քիմիական հատկություններին (փոխազդեցությունը մետաղների ու մետաղների օքսիդների հետ) հանգամանորեն անդրադարձել ենք «Ջրածին»  և «Թթվածին» թեմաներում։ Ուստի այստեղ կներկայացնենք թթուներին բնորոշ այլ հատկությունները:

Թթուների հատկություններ

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ: 3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

Հարցեր և վարժություններ

Հարցեր և վարժություններ.

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:

☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ ծագունաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի: Օրգանական նյութերն են ՝ սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը, թթուները և այլն:

☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

H2SO4, NaOH, CuCl

☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

թթվածին, ազոտ, ածխածին, շաքար,

☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Անօրգանական նյութերը

☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

O2, NaCl, Fe, H2O, Cl, NaHCO3, H2SO4, N2, Cu, CO2, CO

Քիմիական բանձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների, ինդեքսների օգնությամբ։ Մեկ ինդեքսը չի գրվում։

☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները«« Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Mr(NaCL)=23+35,5=58,5

w(Cl)=35,5*100%/58,5=60,7%

x(Na)=1/2*100%=50%

☆֊ Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.

  • 2Mg+O2 →2MgO մագնեզիումի օքսիդ, միացման ռեակցիա
    Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։
    MgO+H2O→Mg(OH)2 հիմք է, մագնեզիումի հիդրոքսիդ, միացման ռեակցիա
    Միացման է կոչվում, երբ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, առաջանում է մեկ բարդ նյութ։
    Mg(OH)2+2HCl→MgCl2 + 2H2O փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա
    Փոխանակման ռեակցիան տեղի է ունենում բարդ նյութերի միջև, որտեղ բարդ նյութերը փոխանակում են բաղադրամասերով և ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր բարդ նյութեր։
    Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացքող փոխանակման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր։

    Սովորել միացման, քայքայման, փոխանակման, տեղակալման
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
    P + P2 → P2O5 տաք ջրի մեջ, միացման ռեակցիա
    P2O5 + 3H2O → H3PO4  օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա
    H3PO4 + 3NaOH → Na3PO4 նատրիումի ֆոսֆատ, աղ, փոխանակման ռեակցիա, չեզոքացման ռեակցիա

ՀՀ կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Իրանական սարահարթի ազդեցությունը

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթայի ազդեցությունը

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

  • Знакомство с ситуацией, которая сложилась на территории Нагорного Карабаха и Республики Армении с 27 сентября 2020 года.

Карабахская война началась 27 сентября 2020 года. Азербайджан начал полномаштабные военные действия против Республики Арцах и обстреливал и бомбил не только военные объекты, но и мирное население. И конечно же не обошлось без помощи Турции, которая активными темпами помогала Азербайджану. Турция, можно сказать, накармливала Азербайджан террористоми из Ближнего Востока. Армении, можно сказать, почти никто не помогал. Только Иран, который разрешил перевозить оружие и военную технику по своей территорий, и Россия, у которой мы покупали оружие. Азербайджанские силы постепенно заняли южные территорий Арцаха, параллельно они начали передвигаться на север. Они также начали активно передвегатсья в сторону централной части Арцаха .9 ноябрья 2020 года они дошли до Шуши. Армянские войска продолжали активно защищать Шуши, пока в ночь на 10 ноября было подписано 3-х стороннее заявление. Согласно этому заявлению Азербайджанской республики переходят 7 районов, а также те терретории, которые были захвачены азербайджанскими силами (с поддержкой Турции) в ходе войны: Карвачарский, Лачинский, Агдамский, Джабраилский, Кубатлинский, Зангеланский, Физулиский районы и город Шуши. Республика Армения должна предостаить дорогу, связывающую Азербайджан с Нахичеван.