Архив рубрики: Պատմություն

1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․


Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
«Ցեղասպանություն» հասկացությունը
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
Մեծ եղեռնը
Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:

Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:

Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

  • Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Միավորված ազգերի կազմակերպությունը 1948թ. դեկտեմբերի 9-ին ստեղծել է «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթուղթը:Այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով համարվում է ցեղասպանություն:

  • Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-աշխատանք/․

Երիտթուրքերի կառավարությունը նաև կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին:Ասորիների ցեղասպանության ժամանակ սպանվել է 700 հազար մարդ, իսկ պոնտացի հույների ցեղասպանության ժամանակ սպանվել են 380 հազար մարդ:Եվ երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում Գերմանական զորքերը սպանեցին մոտ 4,2 Հրեացիներին:

  • Ո՞ր երկրներն են ճանաչել և դատապարտել հայոց ցեղասպանությունը և Ի՞նչ փուլում է գտնվում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:/գրավոր աշխատանք/

Հայկական հարցի միջազգայնացումը և Հայդուկային շարժումը

Մայիսի 10-14

Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ/․

Թեմա 26. Հայդուկային շարժումը․

Շարժման առաջացումը

Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․

  • Ներկայացրե՛ք բեռլինի վեհաժողովի բովանդակությունը և դրա հետևանքներւ հայ ժողովրդի համար:/բլոգային աշխատանք/

61–րդ հոդվածը նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա վերջիններիս հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերում գրաված տարածքներից։ Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։ Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը։ Ընդհակառակը՝ ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին։ 

  • Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներց՝ պատրաստե՛ք նյութ ձեր նախընտրած հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին /գրավոր աշխատանք/․

Աղբյուր Սերոբ, Սերոբ Փաշա (Վարդանյան Սերոբ), ծնվել է 1864-ին գ. Սոխորդում (Խլաթի գավառում)-մահացել է 1899, գ. Գելիեգուզանում (Սասունում), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Խուսափելով թուրք. իշխանությունների հետապնդումներից` 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել է Կ. Պոլսում, Ռումինիայում: 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ, կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը: 1897-ին կռվել է Թեղուտում և Սոխորդում: 1898-ի հոկտ. 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը, ուստի ապաստանել է Սասունում: Աղբյուր Սերոբի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով: 1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Աղբյուր Սերոբին, սակայն, մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված, նա դիմադրել է թուրքերին: Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը` Սոսեն (տես Սոսե մայրիկ), սպանվել են նրա որդին և երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզան գյուղում: Աղբյուր Սերոբի սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

Ռուս-Պարսկական և Ռուս-Թուրքական պատերազմները

Մայիսի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
  • Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.
  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր աշխատանք/․

Թուրքմենչայի պայմանագիր

1828 թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս–պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին։

Ադրիանուպոլսի պայմանագիր

1829 թ. սեպտեմբերի 2–ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, ինչպես և Ախալցխայի ու Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ ժողովուրդների համար, ընդհանուր առմամբ, դա նպաստավոր պայմանագիր էր։ Բայց այն չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք ձգտում էին արևելահայերի նման միանալու Ռուսաստանին։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերից։ Իր հերթին ռուսական հրամանատարությունն էլ, օգտվելով այդ վիճակից շահագրգռեց հայերին՝ վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Այդ մասին հատուկ հոդված մտցվեց պայմանագրի մեջ։

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և ՍյունիքումԶինված պայքարը Արցախում Զինված պայքարը Սյունիքում /բանավոր, էջ 12-20, նաև այլ աղբյուրներ/․

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը։/գրավոր աշխատանք/

Իմ կարծիքով հայերը Հայաստանի ազատագրության հարցը պիտի երկու կողմերի հետ էլ կապեին, քանի որ երկուսն էլ մեծ պետություններ էին և Հայաստանը երկու պետությունների հետ էլ ուներ բարի դրացիական կապեր։ Սակայն իմ կարծիքով ավելի վստահելի էր Ռուսաստանը: Եվրոպան խոստացավ օգնել Հայաստանին, սակայն ավստրիական բանակը զորք չտրամադրեց, քանի որ Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել։ Իսկ Ռուսաստանը պայմանագիր չէր կնքել և ընդամենը մեկ պետություն էր, իսկ Եպրոպան ներառում էր տարբեր պետություններ։

2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր-բլոգային աշխատանք/․

1726 թվականին Արևելյան Հայաստան մտած օսմանյան բանակը Երևանից սկսում է շարժվել դեպի Խոյ և Թավրիզ քաղաքները։ Այն բանից հետո, երբ օսմանցիները հաղթում են Դավիթ Բեկի առանձին ջոկատներին, նա ամրանում է իր նոր կառուցած Հալիձորի բերդում։ 1726 թվականի աշնանը օսմանցիները շարժվում են դեպի Հալիձոր և 1727 թվականին պաշարում այն։ Օսմանցիների կողմից բերդի նվաճման բազմաթիվ անհաջող փորձերից հետո՝ պաշարման վերջին օրը, նրանք ուժերը բաժանում են երեք խմբերի և տարբեր կողմերից շարժվում դեպի բերդ։ Օսմանյան զորքերի առջևից շարժվում էին վերելակ տանողները, որոնք հետևում էին դրոշակակիրներն ու թմբկահարները, իսկ նրանց հետևում շարժվում էր զորքը։ Երբ օսմանցիները հաջող կարողանում են սանդուղքները մոտեցնել պարսպին, նրանք հարձակվում են բերդի վրա։ Օրվա երկրորդ կեսին գրոհներն ավելի են սաստկանում, և կողմերից յուրաքանչյուրը չէր ցանկանում պարտվել։ Ստեղծված իրավիճակում բերդի հրամանատարությունը որոշում է ընդունում հակահարված տալ օսմանցիներին։ Հայերը, մարտիկներից մի քանի ջոկատ կազմելով, դուրս են գալիս բերդից և հակահարված տալիս։ Անսպասելի հարձակումից հետո օսմանցիները նահանջում են, իսկ բերդում մնացած հայ մարտիկները սկսում են հարձակվել և հետապնդել օսմանցիներին։ Հալիձորում տարած հայերի հաղթանակն ամենախոշորն էր օսմանյան բանակի դեմ տարված հերոսամարտերում։ Հայերի այս հաղթանակը փոխել է ռազմական գործողությունների ընթացքը։

Հայկական մշակույթը

  • Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.):

 Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինությունն:

  Որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները

  • Կրթական համակարգը
  • Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790–826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը(Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։

  • Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Գնահատե՛ք նրա դերը Կիլիկյան Հայաստանի հզորացման գործում:

Լևոն I–ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: Նրա նախորդները մի քանի անգամ փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել: 1202 թ. նա Լամբրոնի իշխան Հեթումին հրավիրում է Տարսոն և բանտարկում: Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է արքունիքին: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Կիլիկիան ցամաքային և ծովային առևտրական ճանապարհների խաչմերուկում էր, ուստի Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Հայոց արքան ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Թագավորի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ, կառուցվեցին վանական համալիրներ և եկեղեցիներ: 1194 թ. Սիս քաղաքում Կիլիկիայի և Անտիոքի միջև հաշտության պայմանագիր կնքվեց: Անտիոքի իշխանությունը Կիլիկիային վերադարձրեց նրանից խլված տարածքները, որի դիմաց Լևոնն առանց փրկագնի ազատ արձակեց Անտիոքի իշխանին: Երկու երկրների միջև բարեկամություն հաստատելու համար կողմերը որոշեցին Անտիոքի իշխանի ավագ որդի Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի ավագ դստեր՝ Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր և՛ Անտիոքը, և՛ Կիլիկիան: Անտիոքի և Կիլիկիայի միավորմամբ Լևոնը փորձում էր ստեղծել հայ–խաչակրաց միացյալ պետություն, սակայն հայ–խաչակրաց միացյալ պետություն ստեղծելու Լևոնի ծրագիրը չիրականացավ:

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /գրավոր-բլոգային աշխատանք/․

  • XII դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը: Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր:
  • Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց նաև Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանը, որն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք: Այստեղ է կրթություն ստացել նշանավոր պատմիչ Կիրակոս Գանձակեցին:
  • Հայ մշակույթի զարգացման մեջ շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը: 1280–ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու րաբունապետության տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով: Ուսումնագիտական գործընթացի կազմակերպման տեսակետից այն նման էր միջնադարյան Եվրոպայում գործող համալսարաններին: Համալսարանն ուներ երեք բաժանմունք՝ գրչության արվեստի, հասարակական ու բնական գիտությունների և երաժշտության, որոնք կոչվում էին ուսումնարաններ:
  • Հայ մշակույթի զարգացման մեջ մեծ դեր է խաղացել նաև Տաթևի համալսարանը: XIV դ. երկրորդ կեսից XV դ. սկիզբը համալսարանի բեղմնավոր գործունեության շրջանն էր, երբ ուսումնագիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին:
  • Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը, որը կրում էր նրա հիմնադրմանն աջակցած նշանավոր մատենագիր Ներսես Լամբրոնացու անունը:

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Ապրիլի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

  • Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
  • Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.

1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Ներքին նախադրյալներն էին հայերի միասնական լինելը երկրի անկախության համար։ Արտաքին նախադրյալներն այն էին, որ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան այսպես ասած օգնում էր Հայաստանին անկախության հարցում, քանի որ Բյուզանդիայի կայսրը Վասիլ(Բարսեղ) I-ն էր։

2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:

892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները, Գու­գարքի Ջավախք գավառը։ Ըստ պատմիչ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցու՝ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վրաստան, հարավում՝ Տավրոսի լեռները։

3. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր-բլոգային աշխատանք/.

Աշոտը շատ քաջ մարդ էր, և այդ իսկ պատճառով ժողովուրդը նրան կոչեց Երկաթ։ Աշոտ II Երկաթն իր գահակալության մեծ մասն անցկացրեց պատերազմներում, սակայն կարողացավ իրականացնել նաև որոշակի շինարարական աշխատանք։

Հայկական մշակույթը Մ. Մաշտոց

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

  • Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

  • Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-77

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

  • Ներկայացրե՛ք ձեր տեսակետը արդյոք 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:/գրավոր/

Ամեն ազգ պետք է ունենա իր գիրն ու գրականությունը։ Այն ժամանակ ժողովուրդը չէր հասկանում տարբեր հայերեն բառեր, եկեղեցական միջոցառումները և նման այլ բաներ ու միակ պատճառը լեզուն չիմանալն էր, սակայն 405թ. ստեղծվեց հայ գրերի գյուտը և այդ ամենով որոշվեց այն, որ մենք բոլորս կարողանանք խոսել հայերեն ու միմյանց լավ հասկանալ։

  • Համառոտ ներկայացրե՛ք Մ. Խորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը ,ինչ դեր ունի այն հայ պատմագրության համար:/գրավոր-/.

Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ։ Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից։ Առաջին գրքում շարադրված է հայոց նախնի Հայկ Նահապետից մինչև Ք.ա. 6-րդ դարի հայոց մեծերի հերոսությունների պարտությունը։ Երկրորդ գրքում նկարագրվում է Արշակունիների արքայատոհմի մասին և թե ինչպես ստեղծվեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Երրորդ գրքում նկարագրվում է Տրդատ 3-ի և նրա գահակալման մասին, նաև պատմում է այն մասին, թե ինչպես Հայաստանը 387թ. բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև և նկարագրում է, թե ինչպես է Արշակունիների արքայատոհմը 428թ. անկում ապրում։ Ի դեպ, «Հայոց Պատմության» երրորդ գիրքը կոչվում է «Մեր Հայրենի պատմության ավարտը»։ Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» գրված է հայրենաշունչ ոգով։ Իմ կարծիքով Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» մեզ տալիս է զանազան տեղեկություններ և այդ գրքի շնորհիվ ենք իմանում մեր երկրի պատմությունը։

Պապ թագավոր

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր/ դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Փորձեք ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը և գնահատե՛լ նրա ջանքերը կենտրոնացված պետություն ստեղծելու գործում:/գրավոր աշխատանք:/

Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում է հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը։ Պարսից հրամանատարներից շատերը ձեռբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի են ենթարկվում։ Մուշեղի ձեռքին են ընկնում նաև պարսից արքայական գանձարանը և կանայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում։ Պապ թագավորը դրա համար հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մոր դահճի ՝ Շապուհի նկատմամբ։ 371թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետ հետ միավորված, բանակ էին դրել Ձիրավի դաշտում, որը Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում էր։ Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին ՝ Նպատ լեռը ՝ այնտեղից հետևելու ճակատամարտին։ Լուսադեմին սկսվում է ճակատամարտը։ Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա։ Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էր։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում էր 100 հազարի։ Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությունը։ 374թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին սպանում են։ Պապին հաջորդում է նրա ազգականը ՝ Վարազդատը (374-378թթ) և նա հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող։

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Մարտի 15-19-Նախաքննական պատրաստություն,

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

  • .Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների ՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին։ Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով։ Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական։ Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականների ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4-րդ դարում Հայոց թագավորը հողեր էր շնորհում նրա եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության վանքապատկման ձևը։ Երկրի կենտրոնում ՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր Ոստան Հայոց։ Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին և արքայորդիները։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները ՝ Արշակունի սեպուհները (արքայազները) նույնպես կալվածքներ ունեին։ Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայական համակարգ կամ աստիճանակարգություն։ Աստիճանագրի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ 5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.

Տրդատ 3-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում։ 3-րդ դարի վերջին Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմյան կույսերը։ Տրդատ 3-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Սուրբ Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կայսերի վկայանները։ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի ՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է խաչի նշանը։ Այստեղից էլ ծագել է Էջմիածին (Իջավ Միածին) անունը։ Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ 3-րդ Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը և գավառապետները հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում որպես քահանայապետ։ Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Այնուհետև վերադառնում է Հայաստան։ Բագավանի Նպատ լեռան ստորին մասում։ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զոէքին և ժողովրդին Արածնիի ջրերում մկրտում է։ 301թ. քրիստոնեությունը առաջինը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ։ Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր գրավականը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո պահպանվեցին հնուց եկող տոները և ծեսերը։ Դրանք դարձան ազգային եկեղեցական տոները ՝ Ամանորը, Տրնդեզը, Բարեկենդանը, Վարդավառը, Խաղողօրհներքը և այլն։ Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը։ Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր։

Պետական կառավարման համակարգը


Թեմա 12. Պետական կառավարման համակարգը

  • Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին արքունի գործակալությունները, որոնք իրենցից ներկայացնում էին պետական վարչությունները։ Թագավորը ՝ գործակալությունների ղեկավարների ՝ սպարապետների, հազարապետների, մարդապետների, մաղխազների, Մեծ դատավորների, թագադիրների ասպետության և այլ պաշտոնյաների միջոցով կառավարում էր երկիրը։ Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը։ Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Ամատունիները։ Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր և պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները։ Մարդպետը հսկում էր արքունի կալվածքներն ու գանձարանները։ Գործակալությունը ղեկավարում էին Մարդպետունիները։ Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին։ Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր ու ղեկավարելը։ Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները։ Մայրաքաղաքը կառավարող գլուխը Արտաշատի շահապն էր։ Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայացուցոչներից մեկին։ Պետական գրասենյակը և արքունի բազմոցը գլխավորում էր ՝ սենեկապետը ՝ թագավորի անձնական քարտուղարը։ Պետական զինանշանը արծիվն էր։ Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործածված էր ոսկեգույն արծիվ։ Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բագավանում ՝ Հայոց ամանորի ՝ Նավասարդի տոնակատարության օրը։

  • Ներկայացրե՛ք ավատատիրական աստիճանակարգությունը,գործակալությունները և նրանց գործառույթները հին Հայաստանում /գրավոր աշխատանք/.

Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ աստիճանակարգություն։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, հետո նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ Թագավորական և նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։