Պետական կառավարման համակարգը


Թեմա 12. Պետական կառավարման համակարգը

  • Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին արքունի գործակալությունները, որոնք իրենցից ներկայացնում էին պետական վարչությունները։ Թագավորը ՝ գործակալությունների ղեկավարների ՝ սպարապետների, հազարապետների, մարդապետների, մաղխազների, Մեծ դատավորների, թագադիրների ասպետության և այլ պաշտոնյաների միջոցով կառավարում էր երկիրը։ Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը։ Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Ամատունիները։ Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր և պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները։ Մարդպետը հսկում էր արքունի կալվածքներն ու գանձարանները։ Գործակալությունը ղեկավարում էին Մարդպետունիները։ Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին։ Թագավորական շրջանում «թագակիր ասպետության» գործակալության պարտականությունը թագն արքայի գլխին դնելն էր ու ղեկավարելը։ Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները։ Մայրաքաղաքը կառավարող գլուխը Արտաշատի շահապն էր։ Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայացուցոչներից մեկին։ Պետական գրասենյակը և արքունի բազմոցը գլխավորում էր ՝ սենեկապետը ՝ թագավորի անձնական քարտուղարը։ Պետական զինանշանը արծիվն էր։ Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործածված էր ոսկեգույն արծիվ։ Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բագավանում ՝ Հայոց ամանորի ՝ Նավասարդի տոնակատարության օրը։

  • Ներկայացրե՛ք ավատատիրական աստիճանակարգությունը,գործակալությունները և նրանց գործառույթները հին Հայաստանում /գրավոր աշխատանք/.

Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ աստիճանակարգություն։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, հետո նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ Թագավորական և նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։ 

Оставьте комментарий