Архив за месяц: Ноябрь 2020

Проект Мое имя Арцах

Ход проекта — Работа осуществляется в блогах учащихся письменно.

  • Какова на ваш взгляд роль Арцаха в жизни каждого армянина?

У каждого из нас разные взгляды.Кто-то считает что Арцах это часть Армении и символ страны а другой считает что иза Арцах нам не нужен потомучто из а этого унас возникли очень много проблем.

  • Кто был в Арцахе и что может о нем рассказать?

Я был в Арцахе несколько раз но много чево я не помню но судя по фотографиям там очень красиво со своими культурами и традициями

  • Какие блюда вы сразу вспоминаете, когда говорите об Арцахе и почему?

Я всегда вспоминаю знаменитый “женгялов хац” или же хлеб зеленью – это визитная карточка арцахской кухни, в переводе с армянского означает “лепешка с зеленью”. Любители едят его с мацуном и обязательно в горячем виде, поскольку так лучше всего раскрывается его вкус и аромат. Особенно хорош “женгялов хац” с красным вином. Примечательно, что в начинку кладут от 7 до более 20 видов съедобной зелени в зависимости от сезона.

  • Что является символом Арцаха?

    “Мы — наши горы” (“Дед и баба”), флаг Арцаха, герб
Карабах | Armenia tour

Символ Арцаха — монумент «Мы — наши горы» — расположен на возвышенности при въезде в Степанакерт, столицу Нагорно-Карабахской Республики. В народе он больше известен под названием «Папик-Татик», что значит «Дедушка и бабушка». Памятник, установленный в 1967 году, представляет пожилую пару — мужа и жену в народной одежде. По замыслу автора народного художника Армянской ССР, скульптора Саргиса Багдасаряна, отсутствие в композиции постамента создает ощущение, что фигуры будто вросли в горы.

  • Какие памятники культуры или религиозные святыни вам известны?

Мне известны Дадиванк и монастырь Гандзасар.

  • Что вы знали об Арцахе до Карабахской войны 2020 года?

Я не интересовался в историй но когда пришла Карабахской война мне стало интересно да так что теперь история одна из самых любимых предметов в школе

  • Какие герои Арцаха вам известны?

Монте Мелконян, Самвел Бабаян, Вазген Саргсян, Сейран Оганян.

  • Как сегодня можно помочь арцахцам в данной непростой ситуации? Какова роль каждого из нас?

Каждый из нас должен сделать хоть что то. Мы должны помочь тем, кто лишились своих домов, родных, которые нуждаются в чем то. Если каждый из нас поможет хоть чем то, жизнь хотя бы одного Арцахца может стать легче.

Էնդոպլազմային ցանց և ռիբոսոմներ:Գոյություն ունի էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հարթ և հատիկավոր: Հարթ ենդոպլազմային ցանցը սինթեզում է լիպիդներ և ածխաջրեր: Հատիկավոր էնդոպլազմային ցանցի վրա նստած են ռիբոսոմները, որոնք սպիտակուցներ են սինթեզում և ցանցին խորդուբորդություն են հաղորդում:Բջջակորիզը, բջջի կարևոր կառուցվածքային մասը, որտեղ պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան։ Բջջակորիզը համարվում է նաև բջջում նյութափոխանակության կարգավորման և բոլոր օրգանոիդների գոծունեության կենտրոն։սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։ Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր (պոլիսախարիդներ):Լիզոսոմ, կենդանակն և բուսական բջիջների բշտիկաձև օրգանոիդ, որն առաջանում է Գոլջի կոմպլեքսում և պարունակում է 40-ից ավելի ֆերմենտներ։ Վերջիններս շրջապատված են լիպոպրոտեիդային մեմբրանով և ընդունակ են քայքայելու սպիտակուցները, բազմաշաքարները և լիպիդները։ Լիզոսոմները մասնակցում են ներբջջային մարսողությանը, որը լավ է արտահայտված ֆագոցիտոզի ունակ բջիջներում։

Ավելի պարզ կարողեք դիտել այս վիդեոն https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=XhKep9xHfH4

ՀՀ միջազգային դրությունը և հայկական հարցը 1918-1920թթ

Նոյեմբերի 9-21

Թեմա՝ ՀՀ միջազգային դրությունը և հայկական հարցը 1918-1920թթ դասագիրք էջ 25-33:/նաև այլ աղբյուրներ/

  • Հարաբերությունները հարևան պետությունների հետ:

Հայ-վրացական հարաբերությունները

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։ Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքային-սահմանային լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մյուս երեք պետությունները՝ այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։
Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման՝ պատերազմի։ Այն բանից հետո, երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։
Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից՝ նաև Խորհրդային Ռուսաստանը։
1918թ. նոյեմբերին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Ինչ վերաբերում էր Թուրքիային, ապա նա գաղտնի պայմանագիր էր կնքել իր ցեղակից Ադրբեջանի հետ և ցույց էր տալիս ռազմաքաղաքական օգնություն։
Արցախ-Սյունիքի հայությունը միանշանակ չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ իր ազատության ու մայր հայրենիքին միանալու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին։
Շուշիի հայության 1920թ. մարտի ահավոր ջարդերից հետո Հայաստանի զորախումբը Դրոյի հրամանատարությամբ մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց։ Դրանից հետո ադրբեջանամետ քաղաքականություն սկսեց վարել Խորհրդային Ռուսաստանը։ Դրանից հետո թուրք-թաթար-բոլշևիկ զինուժը ներխուժեց Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ՝ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։
Այդ տեսակետից ծանր ճակատագիր ունեցավ նաև Նախիջևանը։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Նախիջևանահայության մի մասը կոտորվեց, իսկ մյուսը հարկադրված դիմեց արտագաղթի։ 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։
Միանգամայն այլ ընթացք ստացան իրադարձությունները Զանգեզուրում ու հատկապես Կապանում։
1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբում հռչակվեց Ինքնավար Սյունիք, ապա՝ Լեռնահայաստան, իսկ 1921թ. ամռանը վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։

  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում:Սևրի պայմանագիրը: Ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը:/գրավոր/

1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

  • Կիլիկիահայության աղետը: Ե՞րբ հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը: Ինչու՞ չգոյատևեց այն:/գրավոր/

Սևրի պայմանագրի հետ սերտորեն առնչվում էր նաև կիլիկիահայության ճակատագիրը։ Պայմանագրով Կիլիկիայի հովանավորությունը ստանձնել էր Ֆրանսիան։ Կիլիկիահայության համար լուրջ սպառնալիք դարձավ քեմալական շարժումը։
1920թ. սկզբին քեմալական զինյալ ուժերը և թուրք-քրդական զինված խաժամուժը հարձակվում են հայ և մյուս քրիստոնյա բնակչության վրա։ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր ծավալվեցին Մարաշում, Հաճնում, Ուրֆայում և Կիլիկիայի այլ վայրերում։ Սակայն ֆրանսիական զինված ուժերի կողմից հայերին լքելու հետևանքով հայերի ինքնապաշտպանությունը թուլացավ, և տեղի ունեցան կոտորածներ, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր։
Հայ ազգային-քաղաքական շրջանները մտադիր էին Կիլիկիայում ստեղծել ինքնավարություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո։ 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։ Հայերին զինաթափեցին։ Ֆրանսիական զինված ուժերը լքեցին Կիլիկիան՝ տեղի 150 հազար հայությանը թողնելով թուրքական հրոսակների ճիրաններում։ Կենդանի մնացած հայերը հարկադրված կրկին արտագաղթեցին դեպի հարևան արաբական երկրներ՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, նաև՝ Կիպրոս, Եվրոպա։ Երկրամասը հայաթափվեց։
Երբ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիային օգնություն էր հարկավոր, կազմվեց հիմնականում հայերից բաղկացած 5000-անոց «Արևելյան լեգեոնը» , որն աչքի ընկավ մի շարք կռիվներում, իսկ այժմ, երբ պետք էր Ֆրանսիայի գործնական օգնությունը հայերին, այն չկայացավ։

Կարդում ենք Սարոյան

1.Կարդա Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը:

  • Վերլուծիր պատմվածքը:

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ. պամվացքի հիմումքը ընկած է աստվացաշնչյան Ադամի և Եվաի պատմությունը: Հետո պատմում է մի մկան մասին որի անունը Արտաշես էր: Արտաշեսը պետքե լիներ օձի կեր բայց քանի որ նա հայ մուկ է նա կարողացավ հաղթել օձին:

  • Հիմնավորիր վերնագիրը, նրա թելադրանքր:

Վերնագիրը հենց այդ մուկ Արտաշեսի մասին էր որը կարողացավ հաղթել օձին: Ինձ թվում է Վիլյամ Սարոյանը ոզումեր ասել որ որտեղ որ հայ մարդը լինի նա կարող չը հանդզնըվել և ելք գտնել ամեն ինչից:

  • Ներկայացրու հերոսին իբրև ընդհանրացում։

Մուկ Արտաշեսը շատ քաջ և խորամանկ էր որովհետև նա հայ էր: Արտաշեսը առաջին մուկն էր որը կարողացավ հաղթեց օձին:

  • Առանձնացրու նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։
    *****************************************************
    2.Կարդա Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը» պատմվածքը։
    1․Վերլուծիր պատմվածքը:
  • Պատմվացքը շատ լավներ ինձ շատ դուր եկավ չեմ ուզում ասել որ պատմվացքը որախ էր նա իրականում միքիչ տխուր էր: Տղան որին ստիպում էին ծիծաղել մեկ ժամ բայց նա չեր կարողանում և լաց էր լինում: Տղան շատ էր սիրում խոսել իր ուսուսչուհու հետ բայց ուսուսչուհին գնացել էր որիշ քաղաք:

  • 2․Ներկայացրու գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:

Այս ամենիչը տեղի էր ունենում դպրոցում որտեղ տղան ծիծաղում էր դասի ընթացքում և նրան թողեցին դասերից հետո և ասասացին որ որպես պատիժ պետք է ծիծաղել մեկ ժամ: