Դաս 1

Կենդանի օրգանիզմները պարունակում են տերբեր բնույթի հազարավոր քիմիական նյութեր: Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է երկրի քիմիական տարրերի մեծ մասը:

Բջջի օրգանական նյութեր

Բջջի հիմնական օրգանական նյութերից են սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ինչպես նաև ճարպերը և մի շարք համեմատաբար փոքր մոլեկուլներ:

Սպիտակուցի առաջնային կառուցվածքի առաջացման ընթացքում ամինաթթուները միանում են իրար որևէ ամինաթթվի COOH և հարևան ամինաթթվի NH2 խմբերի C ի և N ի միջև կովալենտ կապի միջոցով, որը կոչվում է պեպտիդային կապ, իսկ առաջացած միացությունը  կոչվում է պեպետիդ:

Երկու ամինաթթուներից առաջացած մաիցությունը կոչվում է՝ կրկնակի պեպտիդ, բազմաթիվ միացություններից առաջացածը՝ պոլիպեպտիդ: Պոլիպեպտիդային շղթան սպիտակուցի առաջնային կառուցվածքն է: Պոլիպեպտիդային շղթան այնուհետև պարուրաձև ոլորվում է՝ առաջացնելով երկրերդային կառուցվածք, հետո ընդունում իրեն յուրահատուկ տարածական դիրք՝ ձևավորելով  երկրորդային կամ չորորդային կառուցվածքներ:

Սպիտակուցների հատկություններից է երկրորդային և երրորդային կառուցվածքը պահպանող թույլ կապերը խախտումը, որը կոչվում է բնափոխում: Վերջինիս հետևանքով սպիտակուցը կորցնում է իր շատ հատկությունները:

Իսկ այս վիդեոյում ավելի պարզ է պատմում սպիտակուցների մասին https://m.youtube.com/watch?v=KY0yPjBSLM0

Оставьте комментарий