Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը։ Պետական կարգը։

Նկարագրել , համեմատել Հայաստանի 11-րդ դարի և 21-րդ դարի

  • տնտեսությունը

    Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթն է մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսվարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը բարդ և ընդգրկուն օրգանիզմ է, որն ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։

    Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.

  • անասնապահությունը
  • արհեստագործությունը
  • առևտուրը
  • պետական կառավարման համակարգը,
  • բանակը

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարանի դասագիրք, էջ 103-107, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Հայկական գորգերի պատմությունը   /եթե  տանը ունեք հին գորգ, իր հետաքրքիր պատմությամբ, կարող եք գրել այդ գորգի պատմությունը/

Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։

Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք:

Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:

Оставьте комментарий